Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Որոշումները մտորելու առիթ են տալիս

2009թ. հունիսին Մոսկվայում տեղի ունեցավ «Տուբերկուլոզի կանխարգելման, ախտորոշման և բուժման արդիական հարցեր» համառուսաստանյան գիտագործնական կոնֆերանսը: Թարգմանաբար տպագրում ենք այդ կոնֆերանսի ամփոփիչ եզրահանգումները:

 

Տուբերկուլոզը բժշկասոցիալական և կենսաբանական համալիր հիմնախնդիր է: Տուբերկուլոզի առանձնահատկություններն են հիվանդացության աճը` բնակչության կենսամակարդակի նվազման պայմաններում, վարակակրի հետ շփման շրջանի և հիվանդության զարգացման միջև երկարատև ժամանակաշրջանը, բոլոր օրգանների և հյուսվածքների ախտահարման հնարավորությունը: Տուբերկուլոզի հարուցիչները (միկոբակտերիաները) արտաքին միջավայրի նկատմամբ ունեն բարձր կայունություն: Դրանց վրա ազդելու համար գոյություն ունի դեղամիջոցների սահմանափակ հավաքածու, իսկ բուժումը բավական երկարատև է: 

 

Չնայած դարասկզբում ձեռք բերված հաջողություններին, տուբերկուլոզի համաճարակային իրավիճակը Ռուսաստանում մնում է լարված: Շատ տարածաշրջաններում հիվանդացության ցուցանիշները պահպանվում են բարձր մակարդակի վրա: Իրավիճակը բարդանում է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի և դեղորայքի պակասի պատճառով: Ըստ կոնֆերանսի մասնակիցների, մոտակա 2-3 տարիներին հակատուբերկուլոզային քիմիադեղամիջոցների պակասը կհանգեցնի մանրէների դեղակայունության, տուբերկուլոզով հիվանդացության և դրանից մահացության ցուցանիշների բարձրացման: 

 

Պահպանվում է առողջապահական մարմինների և ֆթիզիատորների սևեռուն ուշադրությունը տուբերկուլոզով հիվանդների վաղաժամ հայտնաբերման և նրա բուժման արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Անհրաժեշտ է բազմադեղակայուն տուբերկուլոզի և ՁԻԱՀ-ի կանխման ու բուժման ուղղությամբ լայնածավալ զուգակցված միջոցառումներ ձեռնարկել:

 

Կոնֆերանսի մասնակիցներին մեծապես անհանգստացնում էր բժիշկ-ֆթիզիատրների թվի նվազելը: Դրա պատճառը երիտասարդներների շրջանում այդ մասնագիտության ցածր վարկանիշն է, ինչը զգալիորեն կապված է ցածր աշխատավարձի և նվազ հավելավճարների հետ, որոնք չեն կարող հատուցել վտանգավորության աստիճանը:

 

Կոնֆերանսի մասնակիցները դիմում են ՌԴ առողջապահության և սոցիալական զարգացման նախարարություններին` հետևյալ առաջարկություններով և խնդրանքով`

 

  1. տուբերկուլոզի և շնչառական օրգանների ախտահարումների վաղաժամ հայտնաբերման նպատակով վերականգնել բնակչության ամենամյա զանգվածային ֆլուորոգրաֆիական կանխարգելիչ հետազոտությունները,
  2. հակատուբերկուլոզային հիմնարկները լրիվ և ժամանակին ապահովել երկրորդ (պահեստային) շարքի քիմիապատրաստուկներով` գնելով այն ֆեդերալ բյուջեի հատկացումներով,
  3. պահպանել և վերակազմավորել գոյություն ունեցող մահճակալային ֆոնդը տուբերկուլոզով հիվանդների բուժման նպատակով,
  4. ստեղծել սոցիալական հիմնարկներ և խոսպիսներ` անհրաժեշտ ինֆրաստրուկտուրայով, առանց մշտական բնակության վայրի, անօթևան, կյանքի մակարդակի ծայրահեղ ցածր մակարդակով, տուբերկուլոզով հիվանդ` սոցիալապես խոցելի անձանց համար,
  5. ստացիոնարում տուբերկուլոզով հիվանդի բուժման ժամկետները ավելացնել մինչև 120-130 օր, հաշվի առնելով տուբերկուլոզի ձևը, հիվանդության ծանրությունը և հիվանդի սոցիալ տնտեսական պայմանները,
  6. հակատուբերկուլոզային հիմնարկների նյութատեխնիկական բազան զգալիորեն բարելավել և աստիճանաբար համապատասխանեցնել ժամանակակից պայմաններին,
  7. տուբերկուլային վարակի օջախներում ապահովել եզրափակիչ կամերային ախտահանման բյուջետային ֆինանսավորումը երկրի բնակչության համաճարակաբանական անվտանգության նպատակով,
  8. բարձրացնել բժիշկ-ֆթիզիատորների և հակատուբերկուլոզային հիմնարկների միջին բժշկական անձնակազմի աշխատավարձը:

 

Սկզբնաղբյուր. Առողջապահություն 4.2009
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ